Ռոնալդուն ցմահ պայմանագիր է ստորագրել

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն ցմահ պայմանագիր է ստորագրել Nike-ի հետ:

Ինչպես հաղորդում է The Sunday Times-ը, պորտուգալացին այս գործարքից տարեկան կվաստակի 24 մլն դոլար:

Այսպիսով, 73 տարեկան հասակում Ռոնալդուն հովանավորչական պայմանագրից վաստակած կլինի 1 մլրդ դոլար:

Ֆուտբոլիստը դարձավ 3-րդ մարզիկը, ում հետ Nike-ը ցմահ պայմանագիր է ստորագրում: Նախկինում ամերիկյան մարզական հագուստ արտադրող ընկերության հետ ցմահ պայմանագրեր էին ստորագրել ԼեԲրոն Ջեյմսը և Մայքլ Ջորդանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ