Ռոնալդուն ՉԼ-ում իր հաշվին գրանցեց 5-րդ հեթ-տրիկը և այդ ցուցանիշով հավասարվեց Մեսիին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Վոլֆսբուրգի» դեմ պատասխան խաղի ժամանակ իր հաշվին գրանցեց հեթ-տրիկ և օգնեց իր թիմին հաղթել 2 հանդիպումների արդյունքում:

Այս հեթ-տրիկը պորտուգալացու համար Չեմպիոնների լիգայում դարձավ 5-րդը:

Այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և այժմ նրա հետ կիսում է առաջին հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ