Ռոնալդուն չի խաղա «Ռեալ Սոսյեդադի» դեմ և կարող է նաև բաց թողնել «Ման. Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո, որի պատճառով բաց թողեց Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Cadena Cope-ը, ֆուտբոլիստի վերականգնումը արագացնելու համար, մոտ ժամանակներս պորտուգալացին կսկսի բուժվել ցողունային բջիջներով:

Բացի այդ Ռոնալդուի մասնակցությունը Լա լիգայի առաջիկա տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին բացառվում է, իսկ ահա ՉԼ-ի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը դեռ կասկածի տակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ