Ռոնալդուն չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացառել է իր մասնակցությունը Ռիոյի Օլիմպիական խաղերին՝ գրում է Goal.com-ը:

Խմբային փուլում պորտուգալացիների մրցակիցներն են Ալժիրի, Հոնդուրասի ու Արգենտինայի հավաքականները:

Հայտնի էր, որ Ռոնալդուն մեկնելու է Օլիմպիական խաղերին, սակայն ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հերքում են այս տեղեկությունը:

31-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի «Եվրո-2016»-ին, իսկ օգոստոսի 4-ին մեկնարկող մրցաշարն ավելորդ հոգնածություն կպատճառի նրան:

Նշենք, որ Օլիմպիական կանոնակարգի համաձայն՝ հավաքականը կարող է միայն 3 ֆուտբոլիստ ընդգրկել թիմում 23 տարեկանից բարձր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ