Ռոնալդուն, Չեխը և Բարին հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, «Էվերտոնի» կիսապաշտպան Գարեթ Բարին և «Լեսթերը» հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակությունում, տեղեկացնում է Guinness World Records-ը:

Ռոնալդուն հիշատակված է որպես ամենաշատ հետևորդների թիվը ունեցող մարզիկը Թվիթերում(47 մլն. հետևորդ): Իսկ Չեխը ամենաշատն է անառիկ պահել սեփական դարպասը  Անգլիայի Պրեմիեր լիգայում (181 խաղ գոլ չի ընդունել), իսկ Բարին ԱՊԼ-ում ամենաշատ մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստն է (580 անգամ):

«Լեսթերը» նախորդ մրցաշրջանում ռեկորդային վերելք է սահմանել՝ դառնալով Անգլիայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ