Ռոնալդուն բաց է թողել «Ռեալի» մարզումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բաց է թողել թիմի ուրբաթ օրվա մարզումը մկանային ծանրաբեռնվածության պատճառով:

Փոխարենը պորտուգալացին մի քանի ժամ մարզում է անցկացրել մարզասրահում ֆիզոթերապևտների վերահսկողության ներքո:

Տեղեկացվում է, որ Ռոնալդուին հանգիստ տալը ծրագրված էր, քանի որ ակումբը ցանկանում է պատրաստել հարձակվողին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Ատլետիկոյի» դեմ:

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը պորտուգալացին փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո:

Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Միլանում մայիսի 28-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ