Ռոնալդուն անվանել է իր կաիրերայի լավագույն մրցաշրջանը

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնադլուն անվանել է լավագույն մրցաշրջանը իր կարիերայում:

Հիշեցնենք, որ ակումբում Ռոնալդուն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ազգային ընտրանու կազմում՝ Եվրոպայի առաջնության տիտղոսը:

«Այս մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում՝ տիտղոսների տեսանկյունից: Քանի որ հաղթեցի ամենակարևոր առաջնությունները ակումբի և հավաքականի կազմում:

Ոսկե գնդակը՞: 3 անգամ դարձել եմ այդ մրցանակի դափնեկիր, սակայն երբեք կանխամտածված չեմ պայքարել դրա համար: Տարված չեմ դրանով: Միգուցե, մեծ շանսեր ունեմ այս տարի այն նվաճելու հարցում, քանի որ հաղթել եմ 2 կարևոր մրցաշար»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ