Ռոնալդուն անվանել է իր ամենաբարդ մրցակցին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Արսենալի» և «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլին անվանել է իր ամենաբարդ մրցակիցը:

31-ամյա ֆուտբոլիստը խաղացել է անգլիացի պաշտպանի դեմ «Մանչեսթեր Յունայթեդում» գտնվելու տարիներին և Պորտուգալիա-Անգլիա հանդիպումների ժամանակ:

«Տարիների շարունակ ես ճակատամարտում էի Էշլի Քոուլի հետ, նա ինձ մեկ րոպե շնչելու ժամանակ չէր տալիս: Նա այնքան համառ ֆուտբոլիստ էր, երբ լավ մարզավիճակում էր և կոպիտ էր սահանկումներ կատարելիս»,- շեշտել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ