Ռոնալդուն անվանել է աշխարհի ամենաերիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Marca-ի հետ զրույցում խոսել է ֆուտբոլի ապագա սերնդի մասին և անվանել այն ֆուտբոլիստներին, որոնք մի օր կարող են առաջնորդել ֆուտբոլի նոր սերնդին:

«Ոչ մեկ չի կարող դառնալ հաջորդ Կրիշտիանու Ռոնալդուն, նմանակներ չկան: Հաջորդը լինելու է նա, ով կա, բայց նույնը հնարավոր չէ լինել: Այդպես չի լինում:

Եվրոպայում  մի քանի տաղանդավոր ֆուտբոլիստ եմ տեսնում այս պահին, սակայն կնշեմ Ռենատու Սանշեսին, Անդրե Գոմեշին կամ Ժոաո Մարիոյին: Շատ կան նման ֆուտբոլիստներ, բայց ես նշեցի միայն պորտուգալացիներին: Ուրախ եմ, որ նրանք կան, քանի որ հասկանում եմ, որ ֆուտբոլը ապահով ձեռքերում է»,-եզրափակել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ