Ռոնալդուն 330 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համար

«Ռեալի» և Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 330 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության համար:

Պորտուգալացին պարբերաբար մեծ գումարներ է նվիրաբերում տարբեր ֆոնդերի, և արդեն, մոտ 12 միլիոն եվրոյից ավել գումար է նվիրաբերել: Այս անգամ նա որոշել է ԵՎՐՈ-2016-ում հաղթած գումարը նվիրել երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը:

Այս պահին Ռոնալդուն գտնվում է վերականգնողական փուլում ծնկի վնասվածքից հետո և չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Սևիլիայի» դեմ խաղին, որ կկայանա օգոստոսի 9-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ