Ռոնալդուն 3 տպավորիչ ցուցանիշ թարմացրեց

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Ուելսի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ ու ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, մի քանի տպավորիչ ցուցանիշներ թարմացրեց:

Ռոնալդուն իր 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնություններում ու այդ ցուցանիշով հավասարվեց լեգենդար Միշել Պլատինիին: Նշենք, որ ֆրանսիացին այդ ցուցանիշին հասել է ընդամենը 5 խաղում, իսկ պորտուգալացուն անհրաժեշտ եղավ 20 խաղ: Այնուամենայնիվ, արդեն հաջորդ` եզրափակիչ խաղում Ռոնալդուն կարող է շրջանցել Պլատինիին և դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու:

Ռոնալդուն դարձավ 4-րդ ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության պատմության մեջ, ում հաջողվում է գոլի հեղինակ դառնալ երկու կիսաեզրափակիչներում: Նշենք, որ նա գրավել է դարպասը նաև ԵՎՐՈ-2004-ի` Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում /2-1/: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրել էին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ Վիկտոր Պոնեդելնիկն ու Վալենտին Իվանովը 1960 և 1964թթ., ինչպես նաև Հարավսլավիայի հավաքականը ներկայացնող Դրագան Ջաիչը` 1968 և 1976թթ.:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 5-րդ անգամ դարձավ ԵՎՐՈ-ների խաղի լավագույն ֆուտբոլիստ և այդ հաշվարկում դուրս եկավ երկրորդ հորիզոնական: Ավելի շատ` 6 մրցանակ ունի Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ