Ռոնալդուն՝ Տոտիի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտիի մասին՝ հայտարարելով, որ բարձր մակարդակով խաղալու համար տարիքը կապ չունի:

«Տոտին մեծագույն ֆուտբոլիստներից է: Ես դա հասկացա, երբ խաղադաշտում մենք մրցակիցներ էինք: Կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ բարձր մակարդակով ևս երկու-երեք տարի:

Սա կարևոր նշանակություն ունի երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք պետք է հասկանան, որ տարիքը նշանակություն չունի: Անձամբ երբեք չեմ մտածում հեռանալու մասին:

Ինձ խաղադաշտում եմ տեսնում դեռ երկար տարիներ»,- ասել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ