Ռոնալդուն՝ Մայքլ Ջորդանի ու Ռոնալդոյի հետքերով

Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ցմահ պայմանագիր ստորագրել հանրահայտ Nike ընկերության հետ՝ հայտնում է As-ը:

Ինչպես հաղորդում է իսպանական լրատվամիջոցի ժուռնալիստ Խավյեր Մատալյանասը, կողմերը վերջերս համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Նոր պայմանագրով Ռոնալդուն ավելի շատ գումար է ստանալու Nike-ից: Աղբյուրը նշում է նաև, որ կողմերը կարող են առաջիկայում համաձայնության գալ ցմահ պայմանագրի շուրջ:

Ավելի վաղ Nike-ը ցմահ պայմանագիր էր կնքել բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ու բրազիլացի Ռոնալդոյի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ