Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ

Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող մազիկ:

31-ամյա ֆուտբոլիստի շահույթը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է 88 միլիոն դոլար: Այդ գումարից 56 միլիոնը Ռոնալդուն վաստակել է «Ռեալի» հետ պայմանագրից, իսկ 32 միլիոնը՝ գովազդներից:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ով վաստակել է 81,4 միլիոն դոլար:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը՝
1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — $ 88 մլն
2. Լիոնել Մեսի (ֆուտբոլ) — $ 81,4 մլն
3. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — $ 77,2 մլն
4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) — $ 67,8 մլն
5. Քևին Դյուրանտ (բասկետբոլ) — $ 56,2 մլն
6. Նովակ Ջոկովիչ (թենիս) — $ 55,8 մլն
7. Քեմ Նյութոն (ամերիկյան ֆուտբոլ) — $ 53,1 մլն
8. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) — $ 52,9 մլն
9. Ջորդան Սպայետ (գոլֆ) — $ 52,8 մլն
10. Քոբի Բրայանթ (բասկետբոլ) — $ 50 մլն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ