Ռոնալդուի ու Ազարի տպավորիչ ցուցանիշները

Կրիշտիանու Ռոնալդուն ու Էդեն Ազարն ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի 4-րդ տուրում իրենց հավաքականների կազմում հանդիպում են անցկացնում:

Առաջին խաղակեսից հետո Պորտուգալիայի հավաքականը հաղթում է Լատվիայի ընտրանուն Ռոնալդուի միակ գոլի շնորհիվ, իսկ բելգիացիներն էստոնացիներին հաղթում են 3-1 հաշվով: Այս գոլերից մեկը հեղինակել է Ազարը:

Հետաքրքիր է, որ այս գոլը Ռոնալդուի համար 11-րդն է վերջին 11 խաղերում(ակումբում և հավաքականում), իսկ Ազարի համար՝ 8-րդը վերջին 9 խաղերում(ակումբում և հավաքականում):

Երկրորդ խաղակեսը դեռ առջևում է, և ֆուտբոլիստները կարող են թարմացնել այս ցուցանիշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ