Ռոնալդուի որդին հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որդուն տարել է «Պոսուելոյի» ակադեմիա՝ հայտնում է El Mundo-ն:

Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի թիմը հիմնվել է Պոսուելո դե Ալարկոն քաղաքում, որը Մադրիդի նահանգի կազմում է:

6-ամյա Ռոնալդու-կրտսերը թիմում հանդես է գալիս «7» համարի մարզազգեստով:

Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուի ու «Ռեալի» հարաբերությունները լավ են, սակայն պրոֆեսիոնալ առումով Կրիշտիանուն այսպիսի որոշում է կայացրել: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ այսպես պորտուգալացին որդուն ցանկանում է հեռու պահել լրատվամիջոցներից:

Բացի այդ, Ռոնալդուի որդին ևս ցանկանում է խաղալ «Պոսուելոյի» կազմում, քանի որ թիմում հանդես են գալիս նրա ընկերներն ու համադասարանցիները:

Հավելենք, որ Ռոնալդու-կրտսերը թիմի կազմում նորամուտը նշել է տասն օր առաջ՝ դառնալով գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ