Ռոնալդուի ոգևորիչ ելույթը հանդերձարանում ՉԼ-ի եզրափակչում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 2016 թվականի եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղակեսից հետո ոգևորել է իր թիմակիցներին հանդերձարանում:

«Լսեք, մի բան եմ ուզում ասել: Մեզ 45 րոպե է բաժանում պատմություն կերտելուց: Հոգնածությունը դա ֆիզիկական  ժամանակավոր վիճակ է: Մենք ուղիղ 45 րոպե ունենք: Մենք կարող ենք դա անել, քանի որ հիանալի ենք մեզ զգում:

Սա հոգեբանական է: Մեզ 45 րոպե է բաժանում պատմություն կերտելուց: Մենք պետք է պաշտպանվենք, այնպես, ինչպես առաջին կեսում:

Դե ձեզ տեսնում: Դե ձեզ տեսնեմ: Միասնական եղեք: Հանգիստ և միասնական: Մենք կանցնենք նրանց, այ կտեսնենք, որ մենք կանցնենք նրանց»,-ասել է պորտուգալացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ում եզրափակչում «Ռեալը» Սերխիո Ռամոսի գոլից հետո հաղթում էր առաջին կեսում, սակայն 79-րդ րոպեին Կարասկոյի գոլը խառնեց «արքայական» ակումբի ծրագրերը, այնուամենայնիվ 11 մետրանոց հարվածաշարում «սերուցքայինները» ավելի դիպուկ գտնվեցին և նվաճեցին «Ռեալի» Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ