Ռոնալդուի նոր պայմանագիրը պատրա՞ստ

Իսպանացի հայտնի ժուռնալիստ Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» ու Կրիշտիանու Ռոնալդուի նոր պայմանագիրը պատրաստ է, պարզապես ակումբն սպասում է հարմար պահի պաշտոնական հաղորդագրության համար՝ գրում է Sky Sports-ը:

Նշվում է, որ այս գործարքը հատկապես կարևոր նշանակություն է ունենալու թիմում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունենալու 2017 թվականին: Հիշեցնենք, որ այս պահին «արքայական» ակումբի նախագահի պաշտոնն զբաղեցնում է Ֆլորենտինո Պերեսը:

Հավելենք, որ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականին: Նոր պայմանագիրը նախատեսված է ևս երկու-երեք տարվա համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ