Ռոնալդուի և թիմակիցների միջև կոնֆլիկտ է հասունանում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը զայրացրել է նրա 5 թիմակիցներին, տեղեկացնում է Diario Gol-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը առանձին զրույց է ունեցել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ և հայտնել նրան, որ թիմակիցներին դուր չի գալիս Ռոնալդուի կարգավիճակը ակումբում:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի պահվածքը զայրացնում է Գարեթ Բեյլին, Լուկա Մոդրիչին, Ալվարո Մորատային, Լուկաս Վասկեսին և Մարկո Ասենսիոյին:

Վերոնշյալ ֆուտբոլիստները գտնում են, որ Ռոնալդուն անձնական նվաճումների մասին ավելի շատ է մտածում, քան թիմային հաջողությունների մասին:

Ավելի վաղ Ռոնալդուին մեղադրում էին բռնաբարության մեջ, սակայն Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ