Ռոնալդուի բժիշկ. «Եթե պորտուգալացին խաղա «Ման Սիթիի» դեմ, կարող է բաց թողնել Եվրո 2016-ը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի վնասվածքը շարունակում է մնալ բոլորի անհանգստության առիթը մադրիդյան ակումբում: Հարկ է նշել, որ «Ռեալի» բժիշկները չեն կարողանում համաձայնության գալ պորտուգալացու վնասվածքի շուրջ: Վարկած կա, որ Ռոնալդուն ունի ազդրի վնասվածք, բայց ըստ վերջերս տարածված տեղեկության Ռոնալդուն իրականում պատռել է ծնկատակի ջիլը:

«Եթե Ռոնալդուն պատռել է ծնկատակի ջիլը, ապա նա չի կարողանա խաղադաշտ դուրս գալ  18-20 օր: 12-14 օր կպահանջվի բուժման համար, 5-7 օր՝ ապաքինման:  Եթե պորտուգալացին հիմա խաղադաշտ դուրս գա, նա կբարդացնի իր վնասվածքը և վտանգի տակ կդնի իր մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը»,-Record-ի հետ զրույցում նշել է Ռոնալդուի բժիշկ Նունո Կամպոսը:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն բաց է թողել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի», «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումները, ինչպես նաև չի մասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ