Ռոնալդու. «Զիդանն իմ մարզական կարիերայի լավագույն ժամանակահատվածի մարմնավորումն է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ բարձր է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակները: Կրիշտիանուին հատկապես դուր է եկել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում ֆրանսիացին կարողացավ ֆուտբոլիստների մոտ թիմային ոգին արթնացնել:

«2015/16 մրցաշրջանի մեկնարկը մեզ համար լավ չէր, բայց երբ Զիդանն ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը, ամեն ինչ փոխվեց: Նա դարձավ իմ մարզական կարիերայի լավագույն շրջաններից մեկի խթանիչը: Նրա գլխավորությամբ անմիջապես բարելավեցինք դիրքերն Իսպանիայի առաջնությունում, դարձանք Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ես դարձա Եվրոպայի չեմպիոն: Ինձ և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների համար ուղղակի փառահեղ մրցաշրջան էր, իսկ Զիդանի մարզչական հմտություններն անգնահատելի են»,- ասել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ