Ռոնալդու.«Զիդանի գալուստն օգնեց ինձ անցկացնել լավագույն մրցաշրջաններիցս մեկը»

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր լավ մարզավիճակի և թիմի վերջին հաջողությունները կապել է հունվարին մարզչի պաշտոնը ստանձնած Զինեդին Զիդանի հետ:

«Մենք լավ չսկսեցինք մրցաշրջանը, բայց վերջը հիասքանչ էր: Կարծում եմ, ամեն ինչ փոխվեց Զիդանի գալուց հետո: Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, ես դարձա լավագույն ռմբարկու, և սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր: Եթե նայեմ տիտղոսներին, սա միանշանակ իմ լավագույն մրցաշրջանն է: Ես հաղթեցի ԵՎՐՈ-2016-ը Պորտուգալիայի հետ, ինչը մեծ հաջողություն էր»,-ասել է Ռոնալդուն:

Նշենք, որ Ռոնալդուն առայժմ չի կարողանում օգնել «Ռեալին» վնասվածքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ