Ռոնալդու. «ԵՎՐՈ-2016-ի եզրափակչի առավոտյան արթնացել եմ 3 շիկահերի հետ»

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է, որ Եվրոպայի առաջնության եզրափակչի Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղի առավոտյան արթնացել է 3 շիկահերի հետ:

«Երբ եզրափակչի օրը արթնացա, 3 շիկահերի հետ էի անկողնում: Իսկ եթե լուրջ, ապա այդ օրը արթնացա հստակ գիտակցությամբ, որ սա յուրահատուկ օր է, և մենք խաղալու ենք ԵՎՐՈ-ի եզրափակչում Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի դեմ: Չնայած դրան ինձ հաջողվեց քնել 8 ժամ:

Իհարկե, ես «Ռեալի» հանդերձարանում էլ եմ խոսում ֆուտբոլիստների հետ, սակայն Պորտուգալիայի դեպքում ես ինձ պարտավորված էի զգում, քանի որ ֆուտբոլիստները ինձ ընկալում էին որպես առաջատար ու այն մարդը, որը օգնում է նրանց և պաշտպանում:

Նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ այդպիսի ճնշում չէի զգում»,-պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ