Ռոնալդու. «Եթե Պերեսի տեղը լինեի, ինձ հետ պայմանագիր կկնքեի 10 տարով»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է թիմի հետ պայմանագրի երկարաձգման գործընթացին:

«Բանակցություններից ես տեղյակ չեմ, ավելի լավ է՝ հարցրեք նախագահին: Մամուլում շատ են խոսում այդ մասին, և, ամենայն հավանականությամբ, դուք՝ լրագրողներդ, ավելի շատ բան գիտեք, քան ես: Եթե Պերեսի տեղը լինեի, ինձ հետ պայմանագիր կկնքեի 10 տարով:

Հիմա ապագաս կապում եմ միայն «Ռեալի» հետ և այստեղ էլ ուզում եմ ավարտել կարիերաս: Սա այն է, ինչն ամենաշատն եմ ցանկանում: «Ռեալն» աշխարհի ուժեղագույն թիմն է, և այստեղ պետք է միշտ ուժեղ ֆուտբոլիստներ խաղան»,- As-ը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ