Ռոնալդու.«Ես վերջին 20 տարիների լավագույն ֆուտբոլիստն եմ»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն «Udici» ամսագրին տրված հարցազրույցում  խոսել է ֆուտբոլում իր գրանցած հաջողությունների մասին:

«Ես կարծում եմ, որ շնորհիվ այն բանի, ինչի հասել եմ, ես լավագույն եմ շատ հարցերում վերջին 20 տարիների ընթացքում:

Պետք է նշեմ, որ լավագույն մարզիկներն այս կամ այն կերպ ազդեցություն են ունենում սպորտի հետագա զարգացման վրա, կարծում եմ, որ ես նույնպես իմ հետքն եմ թողել ֆուտբոլում: Չգիտեմ՝ ինչքանով, բայց եթե դու ավելի արագ ես, կարողանում ես ավելի բարձր թռչել նշանակում է, որ տաղանդավոր ես: Ես տքնաջան եմ աշխատել նման մակարդակի հասնելու համար և շարունակելու եմ նույն կերպ»-նշել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ