Ռոնալդու. «Երբ Մեսին հաղթում էր «Ոսկե գնդակները» ես նրան շնորհավորում էի, իսկ այս անգամ նա չկար»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը բացակայում էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:

«Ստացել եմ sms-հաղորդագրություն Մեսիի՞ց: Կատակո՞ւ եք: Ես նրա համարը չունեմ:Երբ Մեսին հաղթում էր «Ոսկե գնդակները» ես նրան շնորհավորում էի, իսկ այս անգամ նա չկար:

Շատ կուզեի ոչ թե Մեսին միայն լիներ, այլ նաև «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները: Հասկանում եմ, որ նրանք չորեքշաբթի օրը շատ կարևոր հանդիպում ունեն, բայց կուզեի, որ նրանք լինեին այստեղ»,- ասել է Ռոնալդուն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ