Ռոնալդու. «Երբ Չավին խոսում է իմ մասին, նա պարզապես ուշադրություն է ուզում»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի խոսքերին:

Հիշեցնենք`  իսպանացին հայտարարել էր, որ Ռոնալդուի բախտը չի բերել, քանի որ նա խաղում է նույն ժամանակաշրջանում Մեսիի հետ:

«Ես այն ֆուտբոլիստն եմ, ում ամենաշատն են որոնում համացանցում: Երբ Չավին խոսում է իմ մասին, նա պարզապես ցանկանում է ուշադրություն:

Չավին հաղթել է ամեն ինչ, բացի «Ոսկե գնդակից», իսկ ես 3-ն ունեմ: Նա հիմա խաղում է Քաթարում: Չգիտեմ՝ շարունակում է խաղալ, թե ոչ»,-ասել է պորտուգալացին «Օսասունայի» դեմ խաղից հետո, որում նա դարձավ գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ