Ռոնալդու. «Խաղաոճը ցույց է տալիս, որ Իսլանդիայի հավաքականը նպատակ չունի այս Եվրոյում»

Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Իսլանդիայի ընտրանու դեմ խաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:

«Մենք, իհարկե, տխուր ենք, քանի որ ամեն ինչ արեցինք հաղթելու համար, իսկ մրցակիցը ոչինչ չէր անում: Նրանք գոլ խփեցին, բայց 90 րոպեում ստեղծեցին միայն երկու պահ: Իսլանդիայի ամբողջ հավաքականը նստած էր պաշտպանությունում: Նրանք ավտոբուս էին կանգնեցրել, իսկ այսպիսի խաղերում բարդ է հաղթել: Մենք փորձեցինք, բայց չստացվեց:

Մենք փորձեցինք ամեն ինչ, վերահսկում էինք գնդակը, իսկ իսլանդացիները միայն պաշտպանվում էին, պաշտպանվում ու պաշտպանվում: Նրանց ուղղակի բախտը ժպտաց:

Մենք պետք է 3 միավոր վաստակեինք այս խաղում, բայց ամեն ինչ նորմալ է: Իսլանդացիներն այս ոչ-ոքին այնպես էին տոնում, կարծես Եվրոն են հաղթել. ուղղակի անհավատալի է:

Իսլանդիայի հավաքականի խաղաոճը խոսում է նրանց սահմանափակ հնարավորությունների մասին: Այս Եվրոյում նրանք իրենց առջև որևէ նպատակ չունեն»,- The Telegraph-ը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ