Ռոնալդու. «Շատ եմ ուզում, որ որդիս դառնա բարձրակարգ ֆուտբոլիստ»

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կուզենար, որ իր որդին էլ դառնար բարձրակարգ ֆուտբոլիստ։

«Ցանկանում եմ, որ որդիս դառնա ֆուտբոլիստ։ Ես ֆուտբոլիստ եմ ու ուզում եմ, որ նա նույնպես ֆուտբոլ խաղա։ Կարծում եմ՝ նա ունի ամեն ինչ մարզիկ դառնալու համար։

Ակնհայտ է, որ նա դեռ երեխա է, ընդամենը 5 տարեկան է, բայց արդեն իսկ շատ է սիրում ֆուտբոլ։ Նա միշտ խաղումէ գնդակով, դա նրան դուր է գալիս։

Բայց ես չեմ ցանկանում նրան ստիպել ինչ-որ բան անել, ամեն ինչ պետք է բնական լինի։ Բայց շատ կուզենայի, որ նա թոփ ֆուտբոլիստ դառնար, ինչպես իր հայրը»,- ասել է պորտուգալացին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ