Ռոնալդու. «Սա մեծ պատիվ է ինձ համար»

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կողմից արժանացավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ այդ պայքարում շրջանցելով Անտուան Գրիզմանին ու իր թիմակից Գարեթ Բեյլին:

«Սա մեծ պատիվ է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Իմ հաջողության գլխավոր գրավականը խաղընկերներս են, ինչպես ամեն տարի: Ես շատ եմ աշխատում, բայց առանց նրանց այս ամենը հնարավոր չէր լինի: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին թե՛ «Ռեալում», թե՛ Պորտուգալիայի հավաքականում:

Ուզում եմ առանձնահատուկ խոսել Պորտուգալիայի հավաքականի մասին, քանի որ մենք այս տարի պատմական նվաճման հասանք: Այս հաղթանակը տարբերվում էր Չեմպիոնների լիգան հաղթելուց, որին հասել եմ արդեն երեք անգամ: Հավաքականի կազմում տիտղոս նվաճելն իմ կարիերայի գագաթնակետն էր»,- ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ