Ռոնալդու. «Նավասն ինձ կսպանի, եթե իմանա՝ ասել եմ այս մասին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում իր խփած 3-րդ գոլին նպաստել է «արքայական» ակումբի դարպասապահ Կեյլոր Նավասն իր խորհուրդներով:

Երբ Ռոնալդուն պատրաստվել է իրացնել տուգանայինը, Նավասը վազել է դեպի պորտուգալացին ու խորհուրդ տվել դանդաղ վազքով մոտենալ գնդակին:

«Ես ու Նավասը միասին ենք մարզվում: Կեյլորն ինձ կսպանի, եթե իմանա, որ այս մասին խոսել եմ, բայց նա ինձ խորհուրդ տվեց գնդակին դանդաղ մոտենալ, ոչ թե ամբողջ թափով: Նավասը գիտեր, որ այդպես ես գոլ կխփեմ»,- իսպանական Sport-ը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ