Ռոնալդու. «Մեզ դեռ ոչ մի թիմ չի հաղթել ԵՎՐՈ-2016-ում»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ակնկալիքներով Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ, որում իր թիմը հանդիպելու է տանտերերի հետ:

«Ամբողջ երկիրը նրանց աջակցելու է, սակայն սա եզրափակիչն է և ամեն ինչ կարող է պատահել: Մենք լավ կպատրաստվենք և մեզանից առաջ անցելը դժվար կլինի: Ոչ մի թիմ մեզ պարտության չի մատնել այս առաջնության ընթացքում և հույս ունեմ, որ ֆրանսիացիներին էլ չի հաջողվի դա անել:

Գիտենք, որ մրցելու ենք բավական լուրջ մրցակցի հետ, սակայն 2 թիմին էլ հեշտ չի լինելու:

Ես տարված եմ ռեկորդներով: Նրանք պարզապես պատահում են և դա հիանալի է: Ոչինչ չկա ավելացնելու: Ես ինձ հիանալի եմ զգում: Երիտասարդ եմ ու ուժեղ և ցանկանում եմ շարունակել հաջողակ լինել»,-նշել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ