Ռոնալդու. «Ինձ համար ցավ է տեսնել Մեսիի արցունքները»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս ունի, որ Արգենտինայի ընտրանու հարձակվող Մեսին չի լքի թիմը:

«Մեսին ծանր որոշում է ընդունել, իսկ երկրպագուներին մնում է հասկանալ  և ընդունել դա: Նա սովոր չէ պարտվելուն կամ 2-րդ տեղը զբաղեցնելուն: Եթե դու չես իրացնում 11 մետրանոց հարվածը, դա քեզ վատ ֆուտբոլիստ չի դարձնում: Բայց ինձ համար ցավ է տեսնել Մեսիի արցունքները: Հույս ունեմ, որ նրա կվերադառնա ազգային հավաքական, քանի որ նրանք իր կարիքը ունեն»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում NJ.com-ը:

Հիշեցնենք՝ Ամերիկայի գավաթի եզրափակչում 2 տարի անընդմեջ պարտություն կրելուց հետո, Մեսին ավատարեց ելույթները հավաքականի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ