Ռոնալդու. «Ինչո՞ւ Զիդանը փոխարինեց ինձ. Հոգնել եմ արդեն»

Երեկ տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանի հասցեին, երբ վերջինս նրան փոխարինել է Լա լիգայի 6-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղի 72-րդ րոպեին:

Հեռանալով խաղադաշտից Ռոնալդուն վրդովված ասել  է ՝ «Ինչո՞ւ Զիդանը փոխարինեց հենց ինձ: Չէ որ ես արեցի ամեն ինչ, որպեսզի մենք առաջ անցնենք հաշվի մեջ: Հոգնել եմ արդեն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Cuatro-ն:

Ավելացնենք, որ երեկ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարեց, որ արդեն խոսել է Ռոնալդուի հետ այս հարցի շուրջ և ամեն ինչ նորմալ է:

Կրիշտիանո Ռոնալդուն անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանին (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ