Ռոնալդու. «Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ ավելի լավ է, քան «Բարսելոնայի» «ոսկե դուբլը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ մայիսի 28-ին կայանալիք խաղի կարևորության մասին:

«Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալը շատ ավելի կարևոր նվաճում է, քան «Բարսելոնայի» «ոսկե դուբլը»(Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ-խմբ.): Չեմպիոնների լիգայում հաղթելը երազանք է, և դա ես ասում եմ սրտիս խորքից:

«Ոսկե խաղակոշիկին» չարժանացա, չնայած մոտ էի այդ նվաճմանը: Պետք է նշել, որ Լուիս Սուարեսը գերազանց մրցաշրջան անցկացրեց:

Ինչպե՞ս կվերաբերվեմ նրան, որ իմ որդին սկսի երկրպագել «Բարսելոնային». այդպիսի բան երբեք չի լինի. նա հայրական գենն է ժառանգել: Ամեն դեպքում եթե նման բան տեղի ունենա, չեմ խանգարի նրան: Բնականաբար չեմ տանի նրան «Կամպ Նոու»՝ «Բարսելոնայի» խաղերին, սակայն նրա կամքին հակառակ չեմ լինի. ի վերջո նա իմ որդին է»,- AS-ը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ