Ռոնալդու. «Այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը»

Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» ու Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանիքիս, որ այստեղ է, որդուս ու եղբայրներիս:

2016 թվականը լավագույնն էր իմ մարզական կարիերայում, և այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը: Չեմ կարող պարզապես մոռանալ այս անհավատալի տարին: Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար:

Ոչինչ չունեմ ասելու, քանի որ կարծում եմ՝ մրցանակներն ամեն ինչ ասում են»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ