Ռոնալդու. «Այս անգամ մենք կդառնանք Պրիմերայի հաղթող»

«Ռեալ Մադրիդ» 5-2 «Օսասունա» խաղից հետո Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «արքայական» ակումբն այս տարի կկարողանա դառնալ Իսպանիայի չեմպիոն:

«Լավ խաղ էր, ինձ լավ եմ զգում: Պահեր կային, որ ես նյարդայնանում էի, սակայն նորմալ է վնասվածքից հետո: Ես ուրախ եմ, քանի որ մենք կարողացանք հաղթել, իսկ ես գոլ խփեցի:

Ուզում եմ բոլոր հնարավոր մրցաշարարում հաղթել, հատկապես՝ Պրիմերայում: Այս պահին մենք շատ ուժեղ ենք:

Լավ ենք սկսել: Հուսով եմ՝ նույն ոգով կշարունակենք»,- «Ռեալի» պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ