Ռոնալդու. «Անակնկալները ԵՎՐՈ-ում ավարտվեցին, սկսվեց ֆավորիտների ժամանակը»

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ԵՎՐՈ 2016-ի 1/8 եզրափակչում Խորվաթիայի հավաքականի հետ հունիսի 25-ին կայանալիք խաղի սպասելիքներով:

«Կարծում եմ, որ եվրոպական ֆուտբոլում սենսացիաներ այդքան էլ հաճախ չեն լինում: Հնարավոր է, որ խմբային փուլում արդյունքները չգոհացրին, բայց եզրափակիչ դուրս կգան ֆավորիտները:

Ինչ վերաբերվում է Խորվաթիային՝ այստեղ շանսերը 50–50 են: Իսպանացիների հետ խաղում մենք տեսանք նրանց լրջությունը: Բոլորը չէ, որ կարող են հաղթել իսպանացիներին, բայց մենք գիտենք, թե ինչի ենք ընդունակ, և պատրաստ ենք խաղին: Կարծում եմ, որ դա մեր ուժերի սահմաններում է: Պորտուգալիան ուժեղ կազմ ունի, մեր խաղացողները հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն լիգաներում: Ինչու՞ ոչ:

Մեզ մնում է միայն դաշտ դուրս գալ, և հուսալ, որ ճակատագիրը մեր կողմից է: Պետք է մեզ հավատանք: Ես միշտ ասել եմ, որ հավաքականի հետ գավաթը հաղթելը իմ երազանքն է: Մենք ունենք հնարավորություն: Դա հեշտ չի լինի, բայց մենք կանենք ամեն հնարավորը:

Ես ձեռք եմ բերել բոլոր կոչումները, որոնց մասին կարելի է երազել, բայց հաղթել հավաքականի հետ միասին՝ շատ կարևոր է»– մեջբերում է Ռոնալդուին Times of India-ն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ