Ռոնալդոն նշել է, թե ժամանակակից որ հարձակվողին է նմանեցնում իրեն

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն գովասանքի խոսքեր է շռայլել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հասցեին` նշելով, որ 18-ամյա պատանու մեջ տեսնում է ինքն իրեն` նույն հասակում:

«Նա շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է: Ես նրա մեջ ես մասամբ տեսնում եմ ինձ, նա համարձակ է, արագ և շատ լավ է վարվում գնդակի հետ: Նրան փառահեղ ապագա է սպասվում»,-ասել է Ռոնալդոն:

Նշենք, որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդում» իր նորամուտը նշել է միայն փետրվարին` դառնալով 4 գոլի հեղինակ Պրեմիեր լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ