Ռոնալդոն կարող էր հայտնվել շոտլանդական ակումբում

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի գործակալ Ջիովանի Բրանչինին պատմել է, որ իր հաճախորդը ժամանակին կարող էր հայտնվել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս» ակումբում:

«Երեք ակումբներ էին հետաքրքրված` «Լացիոն», «Ինտերը» և «Գլազգո Ռեյնջերսը»: «Գլազգոյի» առաջարկն ուղղակի անհավանական էր: Նրանք ասում էին, որ Ռոնալդոն ստիպված չի լինի շաբաթ օրերին խաղալ Շոտլանդիայի առաջնությունում: Նրանք ցանկանում էին հաղթել Չեմպիոնների լիգայում և մտադիր էին նրան դաշտ դուրս բերել միայն այդ մրցաշարում»,-պատմել է Բրանչինին:

Նշենք, որ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Ռոնալդոն տեղափոխվել է «Ինտեր», քանի որ միայն միլանյան ակումբն է համաձայնել վճարել նրա հրաժարագինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ