Ռոնալդոն դարձավ 40 տարեկան

Այսօր լրանում է լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ծննդյան 40-րդ տարեդարձը:

Նախկին հարձակվողը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում 1976 թվականի սեպտեմբերի 18-ին: Ռոնալդոն մարզական կարիերան սկսել է «Կրուզեյրոյում», իսկ հետո ելույթ է ունեցել ՊՍՎ-ի, «Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի», «Միլանի» ու «Կորինտիանսի» կազմում:

Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդոն երկու անգամ դարձել է Աշխարհի առաջնության, երկու անգամ՝ Ամերիկայի գավաթի հաղթող:

1996, 1997 և 2002 թվականներին բրազիլացին ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: 1997 և 2002 թվականներին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ