Ռոնալդո. «Ես ավելի շատ գիշերներ եմ անցկացրել Կառլոսի հետ, քան իմ բոլոր կանանց՝ միասին վերցրած»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ չափից շատ ժամանակ է վատնել երեկույթների վրա:

«Իմ մարզական կարիերայի մեկնարկային տասը տարում վատ եմ մարզվել: Ինձնից ակնկալում էին, որ այնպես պետք է աշխատեմ, ինչպես Ռոբերտո Կառլոսն ու Կաֆուն, սակայն ես ուղղակի չէի կարողանում: Մարզումներին շատ վնասվածքներ եմ ստացել:

Մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ ուշացա մարզումից: Առաջին դեպքում Սակին գոռաց, իսկ երկրորդ դեպքում տուգանեց ինձ:  Երկրորդ դեպքում մինչև նա մի բառ կասեր ես ասացի՝ «Խոսիր կամ տուգանիր»:

Ֆլորենտինո Պերեսն ինձ ասում էր, որ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ տանը, ոչ թե այստեղ-այնտեղ գնալուն: Նա ինձ ասում էր, որ պետք է օրինակ վերցնեմ Ֆիգուից, իսկ ես նրան պատասխանեցի, որ եթե Ֆիգուի կնոջ նման կողակից ունենայի, ավելի շատ ժամանակ կանցկացնեի տանը:

Ես ավելի շատ գիշերներ եմ անցկացրել Ռոբերտո Կառլոսի հետ, քան իմ բոլոր կանանց հետ՝ միասին վերցրած»,- As-ը փոխանցում է Ռոնալդոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ