Ռոնալդո. «Ռեշֆորդին նայելով՝ ինձ եմ պատկերացնում»

Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Ռեշֆորդին մեծ ապագա է սպասվում:

«Ռեշֆորդը շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է: Միանշանակ է, որ իմ և նրա միջև որոշակի նմանություն եմ տեսնում: Նա համարձակ է, արագ ու շատ լավ է խաղում գնդակով:

Կարծում եմ՝ հարձակվողի համար շատ կարևոր է գոլային ծարավ ունենալը, ինչը տեսնում եմ նրա մոտ: Ռեշֆորդին անհավատալի ապագա է սպասվում»,- Ռոնալդոյի խոսքն է փոխանցում The Sun-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ