Ռոնալդո. «Գաբիգոլն ու Ժեզուսը պատրաստ են խաղալ Եվրոպայում»

Բրազիլացի հանրահայտ հարձակվող Ռոնալդոն իր աջակցությունն է հայտնել ազգային ընտրանուն Ռիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ:

«Ես վստահում եմ մեր հավաքականին: Տաղանդավոր ֆուտբոլիստների խաղին վաղուց եմ հետևում:

Ուզում եմ ավելացնել, որ Գաբիգոլն(Գաբրիել Բարբոսա) ու Ժեզուսը պատրաստ են Եվրոպայում հանդես գալուն: Երկուսն էլ գերազանց ֆուտբոլիստներ են»,- Football Italia-ն փոխանցում է Ռոնալդոյի խոսքը:

Հիշեցնենք, որ Գաբրիել Ժեզուսը համալրել է «Սիթիի» կազմը և թիմ կտեղափոխվի ձմռանը, իսկ Գաբրիել Բարբոսայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ:

Գաբրիել Բարբոսա՝


Գաբրիել Ժեզուս՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ