Ռոնալդինյոյի գործակալը հաստատել է, որ բրազիլացին կարող է տեղափոխվել «Շապեկոենսե»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Շապեկոենսե»:

Բրազիլացու եղբայրը, ով նաև համարվում է վերջինիս գործակալը, չի շտապել հերքել այն ինֆորմացիան, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Շապեկոենսե» ակումբ:

«Այժմ շատ ծանր ժամանանակահատված է: Հնարավորինս չափ կօգնենք «Շապեկոենսեին»: Չգիտեմ կխաղա Ռոնալդինյոն «Շապեկոենսեի» կազմում, թե մենք կփորձենք այլ կերպ օգնել նրանց: Կարող եմ միայն հաստատել, որ մենք ուզում ենք օգնենք:

Կարծում եմ, որ Ռոնալդինյո անունը բոլորն են հիշում, նրան շատերն են հավանում և այժմ նա ազատ գործակալ է: Սակայն, այժմ պետք է օգնենք նրանց ընտանիքներին և լինենք նրանց կողքին»,- ասել է Ռոնալդինյոյի եղբայրը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ