Ռոնալդինյոյի ցանկությունը, որ իրականություն չդարձավ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոստովանել է, որ կցանկանար ավելի շատ խաղալ Լիոնել Մեսիի հետ նույն թիմում:

«Ես հասել եմ այն ամենին, ինչին ձգտել եմ, և գոհ եմ դրանից: Միայն կցանկանայի, որ Մեսիի հետ միասին ավելի շատ հանդիպում անցկացնեի:

Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա կարիերայի համար նշանակություն եմ ունեցել՝ կատարելով «Բարսելոնայի» կազմում նրա առաջին գոլի փոխանցումը:

Ես կուզեի նրա հետ շատ հանդիպումների մասնակցել, սակայն «Բարսելոնայից» հեռանալու իմ ժամանակն արդեն եկել էր»,- Goal.com-ը փոխանցում է Ռոնալդինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ