Ռոնալդինյոն ու Ռիկելմեն կարող են հանդես գալ «Շապեկոենսեում»

Ֆուտբոլային աշխարհի մի շարք երկրպագուներ փորձում են համոզել Ռոնալդինյոյին ու Խուան Ռոման Ռիկելմեին շարունակել իրենց մարզական կարիերան «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի կազմում, որի մեծ թվով ֆուտբոլիստներ օրեր առաջ ողբերգական ավիավթարի զոհ դարձան:

Երկրպագուները սոցիալական կայքերի միջոցով խնդրում են տարբեր ֆուտբոլիստների համալրել բրազիլական թիմն ու աջակցել նրան այս բարդ ժամանակահատվածում:

Որոշ անհատներ արդեն հայտնում են, որ Ռոնալդինյոյի ու Ռիկելմեի՝ «Շապեկոենսե» տեղափոխությունը մոտ է: Ֆուտբոլիստները պատրաստ են մեկ կամ երկու մրցաշրջան թիմում անցկացնել բացարձակ անվճար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ