Ռոնալդինյոն պայմանագի՞ր է կնքել Պերուի երկրորդ դիվիզիոնի թիմի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին առաջատար Ռոնալդինյոն տեղափոխվել է Պերուի երկրորդ դիվիզիոնի թիմ:

Հայտնի չէ՝ բրազիլացին պայմանագի՞ր է ստորագրել «Սենսիանոյի» հետ, թե՞ միայն մեկ խաղ կանցկացնի թիմի կազմում: Ամեն դեպքում ակումբն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Ռոնալդինյոն հայտարարում է, որ հանդես է գալու «Սենսիանոյի» կազմում:

36-ամյա կիսապաշտպանի ու թիմի միջև կայացած գործարքի մանրամասները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն նախորդ տարվա սեպտեմբերին հեռացել է «Ֆլումինենսեից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ