Ռոնալդինյոն Նյու Յորքի լեգենդար երկնաքերը կդարձնի կապտանռնագույն (ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնան» գրասենյակ է բացելու Նյու Յորքում:

Ֆրանսիական Lequipe-ը գրում է, որ քաղաքի «Empire State Building» լեգենդար երկնաքերը կրելու է կատալոնական ակումբի գույները, քանի որ թիմի գրասենյակը բացվելու է հենց այդ շինությունում:

Նշվում է, որ աշխարհահռչակ շինությունը կապտանռնագույն կդառնա անձամբ Ռոնալդինյոյի ձեռքերով: Բրազիլացին ներկա է լինելու բացման արարողությանը որպես «Բարսելոնայի» դեսպան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ