Ռոնալդինյոն նշել է, թե ով շուտով կգերազանցի Ռոնալդուին և Մեսիին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Կոնֆեդերացիաների գավաթի այգու բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ շուտով Նեյմարը կշրջանցի Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին։

«Ո՞վ է ավելի ուժեղ, Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսին։ Այս պահին երկուսն էլ առանձնանում են, բայց ես կարծում եմ, որ շուտով նրանց տեղը կգրավի Նեյմարը։ Նա հսկայական տաղանդ ունի»,-ասել է Ռոնալդինյոն։

Ռոնալդինյոն նաև պատմել է, որ ծրագրում է մի քանի հրաժեշտի հանդիպումներ անցկացնել՝ բոլոր այն ակումբներում, որոնցում խաղացել է։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ